տուն Լուրեր Տիգրան Ուրիխանյանի նախագիծը մերժվեց

Տիգրան Ուրիխանյանի նախագիծը մերժվեց

110
0

2310301221434627607

ԱԺ պետիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում մերժեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Քիչ առաջ նախագիծը դրվեց քվեարկության եւ այն չընդունվեց:

Նախագծին կողմ քվեարկեց չորս, դեմ` հինգ պատգամավոր: Կողմ քվեարկեցին Տիգրան Ուրիխանյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ Արծվիկ Մինասյանը: Դեմ էին հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները: