ԲՀԿ-ից հեռացած Տիգրան Ուրիխանյանն այսօր՝ մայիսի 16-ին, իր հիմնադրած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջին համագումարին ձայների մեծամասնությամբ (միայն երկու դեմ եւ ութ ձեռնպահ) ընտրվեց կուսակցության նախագահ:
Կուսակցության համագումարին հրավիրված 1157 պատվիրակներից ներկա է եղել միայն 1017-ը, որից 1007-ը քվեարկեցին Տիգրան Ուրիխանյանի օգտին:
Համագումարի ընթացքում հաստատվել է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ինչպես նաեւ տեղի է ունեցել վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի ընտրություն:
Հիշեցնենք, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն էր տարածել եւ նշել, որ ԲՀԿ-ում իր մնալն այլեւս աննպատակահարմար է: Նա ասել էր, որ ընդունել է հազարից ավելի «ազնիվ ու պարկեշտ իր համախոհների» առաջարկն ու մասնակցում է «Քաղաքացիական շտաբի» հիմնադրմանը, որի շրջանակներում շարունակելու է պայքարը հանուն ապագայի:
Մանրամասներնˋ այստեղ: