տուն Սպորտ Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի հաղթողը կստանա 25 հազար եվրո

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի հաղթողը կստանա 25 հազար եվրո

107
0

3876805

Սեպտեմբերի 3-ին մեկնարկելիք Տիգրան Պետրոսյանի անվան «Տաշիր» շախմատային միջազգային մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար եվր: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով մրցաշարի կազմկոմիտեի ներկայացուցիչ Զառա Աճեմյանը:

Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Շախմատիստները Մոսկվայի Novotel հյուրանոցում մրցելու են 2 շրջանով: Կազմկոմիտեի ղեկավարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն է:

«Մրցաշարը կանցկացվի դաժան մրցակցության պայմաններում: Մրցապայքարի հաղթողը ստանա 25, երկրորդ մրցանակակիրը՝ 20, իսկ երրորդը՝ 15 հազար եվրո», — հայտարարել է Աճեմյանը:

XXI կարգի մրցաշարին կմասնակցեն Լևոն Արոնյանը (Հայաստան), Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ալեքսանդր Մորոզեւիչը, Էռնեստո Ինարկիևը (բոլորը՝ Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պետեր Լեկոն (Հունգարիա) և Դին Լիրենը (Չինաստան):