Քվեարկության մեկնարկից հետո չորս ժամվա ընթացքում գրանցվել է ընտրողների գրանցող սարքավորումների խափանումների 98 դեպք:
Բազմաթիվ ահազանգեր են եղել նաև մարդկանց կուտակումների, ինչպես նաև ուղիղ եթերն ապահովող սարքավորումների խափանումների հետ կապված. այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
«Առավոտյան, երբ սկսվեց գործընթացը, մենք նշեցինք, որ առանձին խնդիրներ են առաջացել տարբեր ընտրատեղամասերում: Մասնագետների խմբերն աշխատում են և արագ արձագանքում: Մի քանի դեպքեր եղան, երբ խափանվել էր տպիչ սարքը: Ոչ ճիշտ գործարկման պատճառը եղել էր օպերատորի կողմից ոչ պատշաճ աշխատանքը: Տեղեր կան, որ տեխնիկական թերություններ էին»,- նշել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/BxPN2Tqp4Lk