Մոսկվայում բնակվող հայ կինոռեժիսոր, դերասան Տիգրան Քեոսյանի նախկին կինը՝ դերասանուհի Ալյոնա Խմելնիցկայան, մի քանի օր անցկացրել է Հայաստանում և Instagram-ում լուսանկարներ է հրապարակել իր ուղևորությունից:
Ռուս դերասանուհին, մասնավորապես, իր ընտրյալ Ալեքսանդր Սինյուշինի հետ լուսանկարվել է հայկական ազգային տարազով:
«Քանի որ մենք լեռնցի ենք…))) Հանգստյան օրեր՝ հայկական շեշտադրմամբ: Արցախյան կոստյումներ: Շնորհակալություն նման հիշողության համար)))»,- գրառում է կատարել դերասանուհին:
Նա նաև լուսանկարներ է հրապարակել Գառնու հեթանոսական տաճարից և Գեղարդի վանքից: Խմելնիցկայան հրապարակումների տակ մանրամասն պատմել է Հայաստանի տեսարժան վայրերից յուրաքանչյուրի մասին: