Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման չի բացառել, որ ապագայում հոգևոր առաջնորդ կարող է կին լինել: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Ըստ աղբյուրի՝ Դալայ Լաման նման հայտարարություն է արել Ռիգայում՝ բուդդայականների համար կազմակերպված հատուկ միջոցառման ժամանակ:
«Կանայք ի ծնե ավելի կարեկից են կենդանի արարածների տանջանքների նկատմամբ: Ուստի նրանք պետք է ավելի ակտիվ լինեն հասարակական կյանքում»,- ասել է հոգևորականը:
Հոգևոր առաջնորդը նաև նշել է, որ տարվա վերջին միանձնուհիներն առաջին անգամ հնարավորություն կունենան քննություն հանձնելու բուդդայականության փլիսոփայության դոկտորի՝ գեշեի կոչում ստանալու համար: