տուն Լուրեր Թվեր, մաքսիմալ թվեր. Կարապետյանի հանձնարարականը

Թվեր, մաքսիմալ թվեր. Կարապետյանի հանձնարարականը

99
0

ՀՀ Կառավարության այսօրվա նիստը, ավանդույթի համաձայն, մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականն ուղղված էր հանրապետական գործադիր մարմնի անդամներին: Մասնավորապես, որպեսզի ամփոփվեն 2017 թվականին կատարված աշխատանքներն ու ներկայացվեն 2018 թվականի անելիքները:

«Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի և հաշվետվողականության կարևորությունը՝ հանձնարարում եմ 20-օրյա ժամկետում հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին ու մարզպետներին, ըստ ոլորտների, հանրությանը ներկայացնել 2017 թվականին նախաձեռնած բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, միջոցառումների ու գերակա խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ»,- նշեց վարչապետը:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև ներկայացնել 2018 թվականի համար նախատեսված միջոցառումների ծրագրերը, կատարման հստակ ժամկետները և ակնկալվող արդյունքները:

«Կարծում եմ՝ պարզ ձևակերպված է, թվեր, մաքսիմալ թվեր, մաքսիմալ կոնկրետ հաշվետվողականություն»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

 Փայլակ Ֆահրադյան