ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց՝ ԱԺ արտահերթ ընտրություններ լինելու են այս տարի դեկտեմբերին: «Ես քաղաքական հայտարարություն եմ անելու»,- ասաց ՀՀ վարչապետը:
Դիտարկմանը, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը միտումնավոր փոխում են, որ հակադրվեն Նիկոլ Փաշինյանի օրակարգին, Փաշինյանը դրական պատասխանեց. «Հայաստանում հակահեղափոխություն կա, որի մասին պաշտոնապես հայտարարում եմ: Հակահեղափոխական են քաղաքական այն ուժերն ու անհատները, որոնք պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը: Նրանք ցանկանում են, որ կոռուպցիոն համակարգը հասնի ռեւանշի, որը մենք թույլ չենք տա»:
ՀՀ վարչապետին հավաստիացրել են, որ սա երեք քաղաքական ուժերի ներկայացրած նախագիծ է:
Հիշեցնենք՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն անելու նախագծի համաձայն՝ ԱԺ նիստը ընդհատված են համարում, եթե ԱԺ նիստը չի կայացել արտաքին ազդեցության պատճառով:
Սոնա Դավթյան