ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյան) պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարինե Թուխիկյանին պատգամավորի պաշտոնում կփոխարինի ՀՀ Կառավարության տեղեկատվական վերլուծական կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Արթուր Հովհաննիսյանը: