Թուրքիայի Քոջաելի նահանգում զինված հարձակում է իրականացվել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքր Իշըքի ավտոշարասյան վրա. հաղորդել է թուրքական Cumhuriyet պարբերականը:
Ըստ տեղեկատվության՝ Իշըքը մի շարք հանդիպումներ է ունեցել Քոջաելի նահանգում, որից հետո ճանապարհը շարունակել է դեպի Դերինջե նահանգ: Հենց այդ ժամանակ էլ կրակոցներ են հնչել անհայտ ավտոմեքենայից:
Ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել ավտոմեքենան. ուղևորները ձերբակալվել են: