Թուրքիայի արևելյան Թունջելի նահանգում խոշոր ահաբեկչություն է կանխվել, հաղորդում է Sabah-ը:
Նշվում է, որ ոստիկանության հատուկ գործողության արդյունքում հիմնական մայրուղիներից մեկի մոտ հայտնաբերվել է 650 կգ պայթուցիկ:
Համաձայն թուրքական իրավապահ մարմինների` ահաբեկչական գործողությունը նախապատրաստել էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը` PKK-ն։
Հիշեցնենք, որ երեկ Գերմանիան ահաբեկչական սպառնալիքի պատճառով փակել է Անկարայում դեսպանատունը, իսկ Ստամբուլում՝ հյուպատոսարանն ու դպրոցը: