տուն Լուրեր Թուրքիայում ռազմարդյունաբերության տեղական մասնաբաժինը անցել է 65 տոկոսից

Թուրքիայում ռազմարդյունաբերության տեղական մասնաբաժինը անցել է 65 տոկոսից

107
0

ANka-1-768x511

Հոկտեմբերի 2-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլին հայտարարել է, որ պաշտպանական արդյունաբերությունում տեղական ընկերությունների մասնաբաժինը հատել է 65 տոկոսի սահմանը՝ ի տարբերություն 2002 թ. 18 տոկոսի: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Այս հողերի պաշտպանության համար միայն կամ էլ մեծամասամբ այլ երկրներից մեր գնելիք զինատեսակներով իրականացնելը չի կարող քննարկվել: Շատ դառը փորձեորվ մեզ ամենապետքական ժամանակ մեր ընկերները, դաշնակիցները մեզ չեն ուղարկել զենքերը, որոնք փողը կանխիկ ենք տվել», – Հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը:

Թուրք նախարարը նշել է, որ այդ իսկ պատճառով իրենք գնալով ավելացնելու են տեղական սպառազինության քանակությունը սեփական զինուժում:

Հավելենք, որ վերջին 10-15 տարիներին Թուրքիայում բավական լայն թափերով զարգանում է տեղական ռազմարդյունաբերությունը, այդ թվում՝ տեղական մշակումների և արտասահմանյան զենքերի արտոնագրով հավաքման միջոցով:

Թուրքիայում զինտեխնիկայի արտահանման, արտադրության ծավալներով առաջին 5 ընկերություններն են՝

  • «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» — TAI,
  • «Թուրքիայի շարժիչների արդյունաբերություն» — TEI,
  • «Մեքենաների և քիմիական արդյունաբերության ընկերություն» —  MKEK,
  • FNSS պաշտպանական տեխնոլոգիաների, զրահապատ մեքենաների արտադրության ընկերություն,
  • «Ռազմական էլեկտրոնիկայի արդյունաբերություն» — ASELSAN:

Ավելացնենք, որ Թուրքիայի նման դիրքորոշումը մասնակիորեն կապված է նաև Գերմանիայի հետ զենքի վաճառքի ոլորտում ունեցած դժվարություններով: Վերջին տարիներին գերմանական կողմը մերժել է Թուրքիային զենք վաճառելու գործարների զգալի մասը, սակայն ամբողջությամբ չի դադարեցրել:

razm.info