Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնելու այն գործի քննությունը, որով մի խումբ արդեն նախկին ոստիկաններ իշխանության մի հատվածին մեղադրում էին կոռուպցիոն ծանր հանցագործությունների մեջ։
Հիշեցնենք, որ այդ գործի քննության մեկնարկը Թուրքիայի նախագահի կողմից որակվեց որպես դավադրություն Թուրքիայի դեմ։ Թեպետ դրա հետևանքով կառավարության անդամների կեսը փոխվեցին, բայց հարյուրավոր ոստիկաններ ձերբակալվեցին կամ հեռացվեցին աշխատանքից։
Այդ գործով մեղադրանք կասկածվում էր նաև Թուրքիայի այն ժամանակ վարչապետ Էրդողանի որդուն, հրապարակվել էր ձայնագրություն, որում ենթադրաբար Էրդողանն ու որդին խոսում էին խոշոր գործարարից կաշառք վերցնելու մասին։