Թուրքիայի առևտրի և մաքսային հարցերով նախարարության նախնական տվյալների համաձայն՝ 2016թ. հուլիսին արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 32.2 տոսկոսով՝ կազմելով 4.78 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է թուրքական «Yenisafak» լրատվական կայքը:
Ըստ նախարարության տվյալների՝ հուլիսին նվազել են թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալները: Արտահանումը հուլիսին նվազել է 11.5 տոկոսով՝ կազմելով 9.86 մլրդ դոլար, իսկ ներմուծումը նույն ժամանակահատվածում նվազել է 19.5 տոկոսով՝ կազմելով 14.64 մլրդ դոլար: 2016թ. առաջին 7 ամիսներին արտաքին առևտրի դեֆիցիտը նվազել է 18.85 տոկոսով՝ հասնելով 32.77 մլրդ դոլարի, նույն ժամանակահատվածում արտահանումը նվազել է 3.6 տոկոսով՝ կազմելով 81.53 մլրդ դոլար, ներմուծումը նվազելով 8.5 տոկոսով, կազմել է 114.29 մլրդ դոլար:
Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Twitter-ում գրառում է կատարել՝ ներկայացնելով 2016-ին արտահանում-ներմուծում հարաբերակցությունում տեղի ունեցած տեղաշարժը: Նա հայտնել է, որ 2016թ. առաջին 7 ամսվա կտրվածքով ներմուծում-արտահանում հարաբերակցության մեջ արտահանման ծավալներն ավելացել են՝ հասնելով 71.3 տոկոսի: Նախարարը նշել է, որ 2016 հաջորդ ամիսներին արտաքին առևտրի դեֆիցիտը կշարունակի նվազել, իսկ իրենք կաշխատեն մեծացնել արտահանման ցուցանիշները ներմուծման համեմատ: