Անկարայում ձերբակալվել են Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (İHD-ՄԻՄ) մի շարք անդամներ, այդ թվում՝ կազմակերպության ղեկավար Օզթուրք Թուրքդողանը:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին ՄԻՄ անդամները հավաքվել են Անկարայում գտնվող մարդու իրավունքների հուշարձանի մոտ՝ ցանկանալով իրենց բողոքն արտահայտել «աշխատանքս հետ եմ ուզում» ակցիայի մասնակիցնրի ձերբակալությունների դեմ: Իրավապաշտպանները բողոքել են նաև ոստիկանության կողմից մարդու իրավունքների հուշարձանը ցանկապատելու և դրան մոտենալն արգելելու դեմ:
Նշվում է, որ ՄԻՄ անդամներ ցանկացել եմ մամուլի ասուլիս անցկացնել, ինչը թույլ չեն տվել ոստիկաններն ու ձերբակալել են նրանց: Մարդու իրավունքների միությունը հայտարարություն է տարածել, որում պաշտոնապես հայտնել է կազմակերպության 7 անդամների ձերբակալության մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Ստամբուլում մի սեմինարի ժամանակ ձերբակալվել էին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների 10 անդամներ, որոնց թվում նաև՝ գերմանացի իրավապաշտպան, «Amnesty International»-ի անդամ Պետեր Շտոյդթները: