Թուրքիայում կրկին հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է Hurriyet-ը:
Նշվում է, որ երկրի հարավ-արևելքում ոստիկանների մի խմբի մոտ ականապատ մեքենա է պայթել :
Պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության 3 աշխատակից:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 5 մարդ, իսկ մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհ էր գնացել 37 մարդ: