տուն Լուրեր Թուրքիայում իրար են բախվել ավտոբուսն ու գնացքը. կան զոհեր

Թուրքիայում իրար են բախվել ավտոբուսն ու գնացքը. կան զոհեր

91
0

turkey_bus_train_crash_200314_2

Թուրքիայի արևելքում, Էլազիղ նահանգում իրար են բախվել ուղևորատար ավտոբուսը և գնացքը: Պատահարի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 8 մարդ, հայտնում է թուրքական Sabah թերթը:

Նշվում է, որ կա նաև 5 վիրավոր: Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են: Դժբախտ պատահարի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: