Փետրվարի 20-ին Ստամբուլի հանրապետական դատախազությունը Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման հետաքննության շրջանակներում լիազորել է ձերբակալել ևս 170 մարդու, որոնց թվում կան նաև գործող և նախկին զինվորականներ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ թուրքական T24 լրատվակայքի տվյալների՝ 170 կասկածյալից 144-ն են գործող զինվորական:
Դատախազության լիազորումից հետո Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները կասկածյալներին հայտնաբերելու համար գործողություններ են սկսել երկրի 38 նահանգներում, այդ թվում նաև Ստամբուլում:
Փետրվարի 20-ի դրությամբ արդեն իսկ հայտնաբերվել և ձերբակալվել է 22-ի մարդ, որոնց թվում նաև գործող, թոշակառու և զինուժից հեռացված զինվորականներ:
Փետրվարի սկզբին Թուրքիայի Քոնյա նահանգի դատախազությունը լիազորել է ձերբակալել երկրի զինված ուժերի անձնակազմի ևս 120 մարդու, ովքեր մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի հետ կապ ունենալո և 2016-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու համար»:
Մանրամասները՝ Razm.info կայքում