տուն Լուրեր Թուրքիայում գրանցվել է թռչնագրիպի 4 դեպք. վտանգավո՞ր է սա Հայաստանի համար

Թուրքիայում գրանցվել է թռչնագրիպի 4 դեպք. վտանգավո՞ր է սա Հայաստանի համար

104
0

716847

Թուրքիայում տարածված է թռչնի գրիպ: Հայաստանի ապահովագրված լինել-չլինելու մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց  թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Թռչնագրիպը սուր ինֆեկցիոն, բարձր ախտածին հիվանդություն է, հայտնեց Սերգեյ Ստեփանյանը: «Մեզ մոտ մտավախություն կա, որ թռչնագրիպը կվերածվի պանդեմիայի: Այն հնարավոր է խլի ոչ միայն թռչունների այլև մարդկային կյանքեր: Հիվանդությունը շատ արագ է մուտացիայի ենթարկվում մարդկային և կենդանական օրգանիզմներում: Շատ դժվար է պայքարել թռչնագրիպի դեմ»:

Արդեն երկրորդ անգամ է, որ Թուրքիայում հայտնաբերվել է թռչնագրիպը, նշեց Սերգեյ Ստեփանյանը: «Թուրքիայում 10 օր առաջ գրանցվել է 1 իսկ երկու օր առաջ՝ 3-4 թռչնագրիպի տարածման դեպք: Հայաստանում մայիսի 7-ին Գյուղատնտեսության նախարարության կողմից եղել է թռչնագրիպի կանխարգելման միջոցառումների կիրառություն»:

Թուրքիայից մենք չենք ներկրում թռչնամիս և հավկիթ։ Փետրվարի վերջերին Հայաստան է ներկրվել բրոյլեր տեսակի ճտեր Թուրքիայից: Ուրիշ ոչինչ չի ներկրվելու այնտեղից՝ մինչև սահմանի բացումը՝ շեշտեց Սերգեյ Ստեփանյանը՝ հավելելով, որ թռչնագրիպի կանխարգելման մասին հայ հասարակությունը բավարար միջոցառումներ կիրառում է.«Մեր հասարակության համար կանխարգելիչ առաջին քայլը հում կամ կիսաեփ թռչնամիս չօգտագործելն է: Ինչպես նաև հավկիթը լավ եփելուց հետո միայն ուտել»:

Ըստ Սերգեյ Ստեփանյանի՝ Հայաստանում թռչնագրիպ չկա, սակայն, կանխարգելիչ ամեն մի միջոցատում պետք է կատարվի: Վիրուսը չկա, սակայն, վտանգը որ կլինի՝ չի բացառվում: