Թուրքիայում հրապարակվել է 15 հազար մարդու աշխատանքից ազատելու հրամանը, ովքեր կապ ունեն երկրում տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի հետ. հայտնում է Reuters գործակալությունը:
Աշխատանքից ազատվածների շարքում են զինվորականներ, պետական աշխատողներ և ոստիկաններ:
Ըստ հրամանի՝ կփակվեն 550 պետական հաստատություններ, 18 բարեգործական կազմակերպություններ և 10 ԶԼՄ: