տուն Լուրեր Թուրքիայում ձերբակալվել են Գյուլենի զարմիկն ու զարմուհին

Թուրքիայում ձերբակալվել են Գյուլենի զարմիկն ու զարմուհին

92
0

fethullah-gulen-6

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկին և զարմուհուն: Այս մասին գրում է թուրքական Hurriyet պարբերականը:

Նշվում է, որ Հուսեյն Գյուլենը և Բուշրա Գյուլենը ձերբակալվել են Իզմիրում: Թուրքիայի իրավապահ մարմինները կասկածում են նրանց FETO-ի (Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն) հետ կապերի մեջ:

Բացի այդ, աղբյուրը հավելում է, որ նրանք կասկածվում են նաև թուրքական հետախուզության կողմից Bylock ծրագրի օգտագործման մեջ, որը կիրառվել էր ռազմական հեղաշրջման փորձ իրականացնողների կողմից: