Թուրքիայում ձերբակալվել է վարչապետի գլխավոր խորհրդական Բիրոլ Էրդեմը, ով կասկածվում է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ: Ներկա պահին Էրդեմը գտնվում է Անկարայում՝ կալանքի տակ: Նրա հետ ձերբակալել են նաև կնոջը:
Թուրքիայի իշխանությունները մեղադրում են Գյուլենի կազմակերպությանը 2016 թ. հուլիսի 16-ին զինված հեղաշրջման փորձի մեջ, որն արագ ճնշել էին անվտանգության ուժերը: