Թուրքիայում ձերբակալվել է նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նախկին խորհրդական Գյուրջան Բալըքը։
Այդ մասին հաղորդում է թուրքական «Հուրրիյեթ» թերթը:
Հուլիսի 15-ի հեղաշրջման տապալված փորձից հետո երկրում իրականացվող նոր անվտանգության միջոցառումների շրջանակում վերջինս մեղադրվել է ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ անձնական կապեր ունենալու համար:
Բալըքը 2013թ.-ին եղել է նաև Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավոր խորհրդականը:
Նրա հետ միասին ձերբակալվել են նաև Կանադայում Թուրքիայի նախկին դեսպան Թունջայ Բաբալըն և Կոստա Ռիկայում Թուրքիայի նախկին դեսպան Ալի Ֆընդըքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: