տուն Լուրեր Թուրքիայում դարձյալ Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայում դարձյալ Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել

85
0

bir_almanya_vatandasi_daha_turkiye_de_gozaltina_alindi_338103_5

Թուրքիայում ձերբակալվել է Գերմանիայի և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող մի կին: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է  Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շեֆերը:

Խոսնակը նշել է, որ ձերբակալության պատճառը կարող են լինել ձերբակալվածի քաղաքական հայացքները: Նա հավելել է, որ դեպքի մանրամասները պարզելու համար իրենցից շուրջ երկու շաբաթ ժամանակ կպահանջվի:

Իսկ «Frankfurter Allgemeine Zeitung»-ը դեպքի մասին հետևյալ մեկնաբանությունն է արել. «Թուրքիայի քաղաքական կառավարությունը շարունակում է ճնշումներ գործադրել բոլոր նրանց վրա, ովքեր իրեն դուր չեն գալիս: Նրանց վերջին զոհը Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիություն ւնեցող մի փաստաբան կին է»:

Աղբյուր`  Ermenihaber.am