տուն Լուրեր Թուրքիայում ազատ է արձակվել ամերիկացի լրագրողը

Թուրքիայում ազատ է արձակվել ամերիկացի լրագրողը

95
0

snell1n-1-web

Թուրքիայի իշխանություններն ազատ են արձակել ամերիկացի լրագրող Լինդսի Սնելլին, ով ձերբակալվել էր ավելի քան 2 ամիս առաջ՝ սահմանն ապօրինի հատելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Լրագրողը, ով համագործակցում էր մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ MSNBC-ի, ABC News-ի, Discovery-ի  և Yahoo News-ի հետ, հիմնականում լուսաբանում էր Հալեպում տիրող իրավիճակը:

Ավելի վաղ լրագրողին առևանգել էին Սիրիայում ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամները՝ մի քանի շաբաթ նրան անազատության մեջ պահելով: