տուն Լուրեր Թուրքիայում 40 զինծառայող է ձերբակալվել

Թուրքիայում 40 զինծառայող է ձերբակալվել

94
0

BN-OY243_TURKEY_P_20160716055703

Թուրքիայի ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել Կոնիա քաղաքի զինված ուժերի ավիաբազայում, որի հետևանքով ձերբակալվել է 40 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:

Ձերբակալվածները մեղադրվում են իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կազմակերպության՝ FETO-ի (Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն) հետ կապերի մեջ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հեղինակավոր Իսլամական վեհաժողով կազմակերպությունը (ԻՎԿ) իսլամի ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կազմակերպությունը  ճանաչել է ահաբեկչական: