Թուրքիայի Բուրսա նահանգի Իզնիկ շրջանում հատուկ պահպանության տակ առնված 1700-ամյա խճանկարը աղբանոցի է վերածվել։
Չորրորդ դարից մեր օրեր հասած խճանկարը գտնվում է Իզնիկի՝ թանգարանի վերածված Այա Սոֆիա եկեղեցու հարևանությամբ։ Այս պատմամշակութային ստեղծագործության պահպանության համար խճանկարի վրա տեղադրվել էր երկաթյա հսկա ճաղավանդակ: Բայց նույնիսկ այդ պարագայում տեղի բնակչությունը տարածքը ծածկել է աղբակույտերով։ Իսկ եղանակային պայմաններն իրենց հերթին ավելի են վնասում խճանկարը։
Իզնիկի քաղաքապետ Օսման Սարգընը նշել է, որ տարածքի մաքրությունը ժամանակ առ ժամանակ կազմակերպվում է, սակայն իր գրաված դիրքի և մայրուղուն մոտգտնվելու պատճառով տարածքը կարճ ժամանակ անց կրկին աղտոտվում է։
Աղբյուր` ermenihaber.am