տուն Լուրեր Թուրքիայով Հունաստան և Իտալիա գազ կմատակարարվի

Թուրքիայով Հունաստան և Իտալիա գազ կմատակարարվի

126
0

newsimage-1-c0655c16-6a42-4e6a-aabb-8ddc80ae1907_mw1024_s_n

Ռուսական «Գազպրոմ» ընկերությանը և իտալական «Էդիսոն» ու հունական «ԴԵՊԱ» էներգետիկ ընկերությունների միջև ռուսական գազը Թուրքիաի տարածքով Հունաստան և Իտալիա մատակարարելու վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել:

Ըստ թուրքական Haberler.com լրատվական կայքի` պայմանագիրը ստորագրվել է Սանկ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:

Նշվում է, որ պայմանագրի համաձայն գազը դեպի Եվրոպա մատակարարելու նպատակով կօգտագործվեն «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում կառուցվող 2-րդ խողովակաշարը, «Թուրքիա-Հունաստան-Իտալիա» և Եվրոպայի «Պոսեյդոն» խողովակաշարերը:

Աղբյուր՝ Ermenihaber.am