տուն Լուրեր Թուրքիայի զինուժը նոր կորուստներ ունի

Թուրքիայի զինուժը նոր կորուստներ ունի

75
0

_88891786_gettyimages-508144194

Հունիսի 26-ին Թուրքիայի Էլjազիգ և Բինգյոլ նահանգներիի սահմանագծում թուրքական անվտանգության ուժերի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  զինյալների միջև բախում է տեղի ունեցել: Ըստ թուրքական Haber7 լրատվամիջոցի՝ քուրդ զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք զինվոր, ևս 1 հոգի վիրավորվել է:

Դեպքից հետո թուրք ուժայինները լայնամասշտաբ գործողություն են սկսել «PKK»-ի դեմ: Օպերացիային միացել են նաև Թուրքիայի օդուժին պատկանող ուղղաթիռներ:

Նույն օրը թուրք-քրդական բախումներ են գրացնվել նաև հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում: Փոխհրաձգության արդյունքում Թուրքիայի բանակի 1 զինվոր է սպանվել:

Նշյալ լուրը նաև հաստատել է Հաքքարիի նահանգապետարանը:

Աղբյուր` Ermenihaber.am