տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի Ռիզե քաղաքի հրապարակից հանել են Աթաթուրքի արձանը

Թուրքիայի Ռիզե քաղաքի հրապարակից հանել են Աթաթուրքի արձանը

88
0

ataturqԹուրքիայի Ռիզե քաղաքում «Հուլիսի 15-ի ժողովրդավարության և հանրապետության հրապարակ»-ից հանվել է առաջին նախագահ, հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը, հաղորդում է Milliyet պարբերականը:

Նախատեսվում է Աթաթուրքի արձանի փոխարեն տեղադրել «Հուլիսի 15-ի նահատակների հուշարձանը»` նվիրված բոլոր նրանց, ովքեր զոհվել են երկրում ռազմական հեղաշրջման փորձը տապալելու ժամանակ:

Կատարվածը լուրջ իրարանցում և դժգոհություն է առաջացրել քաղաքի բնակիչների շրջանում: Շատերը կատարվածը որակել են որպես Ռիզեի հիշողությունից Աթաթուրքին ջնջելու փորձ: