Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը տեղափոխվել է հիվանդանոց շնչուղիների հիվանդության պատճառով: Այս մասին հաղորդում է Kanal7 հեռուստաալիքը:
Ներկայում Դեմիրելի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն շաքարախտը, որով տառապում է քաղաքական գործիչը, դժվարացնում է բուժումը:
Սուլեյման Դեմիրելը, ով 90 տարեկան է, 1990-1993 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետ, իսկ 1993-2000 թվականներին` Թուրքիայի նախագահ: