տուն Լուրեր Թուրքիայի նախագահն Անկարայում հանդիպել է Իրաքի վարչապետի հետ

Թուրքիայի նախագահն Անկարայում հանդիպել է Իրաքի վարչապետի հետ

72
0

son_dakika_cumhurbaskani_erdogan_irak_basbakani_ibadi_ile_gorusuyor_10121093

Հոկտեմբերի 25-ին Թուրքիայում մայրաքաղաքում հանդիպել են Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրաքի վարչապետ Հայդար Իբադին: Ըստ թուրքական «Haberler»  լրատվամիջոցի՝ փակ դռների ետևում տեղի ունեցած  հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել:
«Հավատում եմ, որ Թուրքիայի, Իրանի և Իրաքի իրականացրած քայլերը դրական արդյունք կտան: Այս պահին Իրաքի հետ մեր առևտրաշրջանառությունը հասնում է 9մլրդ դոլարի:  Մեր տարածաշրջանը ունի նրբություններ: Քննարկեցինք, թե ինչպիսի ռազմական, տնտեսական քայլեր  կարող ենք իրականացնել: Վերջին շրջանում Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանը հանրաքվե իրականացնելու վերաբերյալ որոշում կայացրեց, որից մենք մտահոգված ենք: Հայտնեցինք, որ հանրաքվեի հարցում մեր դիրքորոշումը չի փոխվելու »,-ասել է Էրդողանը:

Վերջինս նշել է, որ, թե Իրաքը, թե Թուրքիան ի սկզբանե դեմ էին այդ հանրաքվեին և կողմ էին Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը:

Էրդողանն ընդգծել է, որ Քուրդիստանի հանրաքվեից հետո Թուրքիայի, Իրանի և Իրաքի իրականացրած քայլերը իրենց դրական արդյունքն են տվել:

Իր հերթին Իրաքի վարչապետը իր խոսքում նշել է, որ  Քուրդիստանի հետ կապված ստեղծված իրավիճակը լարվածություն է առաջացրել տարածաշրջանում:

«Մենք ցավոք տարածաշրջանում առկա դժվարությունների մի  մաս ենք կազմում:  Արդեն այդ դժվարությունները հաղթահարելու ժամանակն է եկել »,-ավելացրել է Իբադին:

Աղբյուր`    Ermenihaber.am