տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի մի քանի պատգամավորներ հոսպիտալացվել են խորհրդարանում տեղի ունեցած բախման հետևանքով

Թուրքիայի մի քանի պատգամավորներ հոսպիտալացվել են խորհրդարանում տեղի ունեցած բախման հետևանքով

111
0

1000

Այսօր Թուրքիայի խորհրդարանում ներքին անվտանգության հարցի քննարկումը կրկին անցել է թեժ պայմաններում:

Օրինագծի քննարկման հենց սկզբում կռիվ է սկսվել իշխող Արդարություն և զարգացում կուսացության պատգամավորների և ընդդիմադիր գործընկերների միջև, ինչի հետևանքով տուժել է հինգ մարդ, որոնցից 2-ը հոսպիտալացվել են, քանի որ հարված են ստացել գլխին:

Բախումը սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիրները կանոնակարգի տարբեր գործիքների միջոցով փորձել են հետաձգել հարցի քննարկումը: