տուն Լուրեր Թուրքիայի հետ հարաբերությունները ծանր շրջան են ապրում

Թուրքիայի հետ հարաբերությունները ծանր շրջան են ապրում

108
0

f59a65f89d5e2e_59a65f89d5e6c

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է թուրք-գերմանական հարաբերությունների, ինչպես նաև Եվրամիության և Թուրքիայի միջև մաքսային պայմանագրի ընդլայնման հնարավորության մասին:

Միջանկյալ նշենք, որ Գերմանիան դեմ է, որ պայմանագիրը ընդլայնվի, հաշվի առնելով Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակը:

«Կցանկանայինք Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ, սակայն պետք է իրատես լինենք: Այդ երկրի հետ մեր հարաբերությունները շատ ծանր շրջան են ապրում»,-ըստ «Haberturk»-ի՝ ասել է Գերմանիայի կանցլերը:

Նա մեկ անգամ ևս նշել է, որ Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիները պետք է ազատ արձակվեն:

Անդրադառնալով Եվրամիության և Թուրքիայի միջև մաքսային միության պայմանագրի ընլայնման հարցին, Մերկելը ասել է, որ  առաջիկա ամիսներին այդ հարցը օրակարգում չի լինի:

Աղբյուր`    Ermenihaber.am