Թուրքիայի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատումը կարող է մեծացնել Եվրամիությունում ահաբեկչությունների սպառնալիքը, The Telegraph-ի փոխանցմամբ` ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցում:
«Կարելի է ակնկալել, որ այն պահին, երբ Թուրքիայի քաղաքացիները ստանան առանց վիզայի ԵՄ մուտք գործելու իրավունք, ապա օտարերկրացիները կձգտեն ստանալ թուրքական անձնագրեր` ձևանալով Թուրքիայի քաղաքացիներ և առանց վիզայի մուտք գործել ԵՄ»,- նշված է փաստաթղթում:
Եվրահանձնաժողովը մտահոգություն ունի, որ այդ սխեման թույլ կտա հանցագործներին և ահաբեկիչներին առանց որևէ խոչընդոտի հայտնվել Եվրամիության երկրների տարածք:
«Թուրքական մաֆիան, որը զբաղվում է մեծ քանակության թմրանյութների, սեռական ստրուկների, ապօրինի զենքի և փախստականների տեղափոխությամբ Եվրոպա, կարող է մեծացնել իր ազդեցությունը ԵՄ-ում»,- հայտարարում է Եվրահանձնաժողովը: