Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հոկտեմբերի 5-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու: Դրա մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում:
Այցը կավարտվի հոկտեմբերի 7-ին: