տուն Լուրեր Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացումը կարող է խոչընդոտվել

Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացումը կարող է խոչընդոտվել

93
0

Սոֆիայում ընթացող Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների ժողովի ժամանակ քննարկվել է Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ինչպես նաև ԵՄ-ի և Թուրքիայի միջև վիզաների ազատականացման հարցը:
«Aksam» թերթի կայքի համաձայն՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Աֆրինի գործողության գլխավոր նպատակը պետք է լիներ  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարը, մինչդեռ իրականում դա այդպես չէ:
Աֆրինի վերաբերյալ նաև խոսել է Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա  Զահարիևան: Վերջինս ասել է, որ  թեպետ իրենք հասկանում են Թուրքիայի մտահոգությունները անվտանգության առումով,բայց և մտագոված են, որ Աֆրինում զոհվում են խաղաղ բնակիչներ:
Բելգիայի արտաքին գործերի նախարարն էլ կոչ է արել, որ Թուրքիան դադարեցնի Սիրիայում ռազմական գործողությունները: Նա նաև ասել է, որ Եվրամիության և Թուրքիայի միջև վիզաների ազատականացման վերաբերյալ մի շարք պայմաններ կան: Եվ դրանցից մեկը հենց Աֆրինի գործողությունը դադարեցնելն է.
«Կարճ ասած, եթե Թուրքիայի կողմից ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը չհամապատասխանի Եվրամիության արժեքներին, ապա  վիզաների ազատականացման հարցում  առաջաընթաց չի ապահովվի»,-հավելել է բելգիացի նախարարը:
ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնն էլ ասել է, որ Թուրքիայում օրենքի գերակայության հարցը դեռ լավ վիճակում չէ:
Հնչեցված քննադատություններին պատասխանել է Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը: Վերջինս, դատապարտելով ԵՄ-ի պաշտոնյաների հայտարարությունները, նշել է, որ  ռազմական գործողություններով Թուրքիան փորձում կանխել իր սահմանների մոտ ստեղծվելիք «ահաբեկչական միջանցքը»:

Աղբյուր`    Ermenihaber.am