տուն Լուրեր Թուրքիայի և Պաղեստինի նախագահները հանդիպել են

Թուրքիայի և Պաղեստինի նախագահները հանդիպել են

126
0

Ստամբուլում դեկտեմբերի 13-ին կայանալիք «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Պաղեստինի նախագահ Մահմութ Աբբասը մեկնել է Թուրքիա:

Ըստ թուրքական Sabah թերթի կայքի` գագաթնաժողովից առաջ Պաղեստինի նախագահը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դռնփակ պայմաններում 1 ժամ տևած հանդիպման մասին թուրքական աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում: Միայն նշվում է, որ օրակարգային հարցը եղել է Երուսաղեմում ստեղծված իրավիճակը:

Աղբյուր`    Ermenihaber.am