Թուրքիայից և Հորդանանից սիրիական տարածք են թափանցել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 80 հազար ապստամբ:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, այս մասին իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին:
«Ջաբհա ան Նուսրա»-ի ահաբեկիչները, որոնք կապված են «Ալ Կաիդա»-ի հետ, զինավարժանքներ են անցել Ւսրայելի, Հորդանանի և ԱՄՆ-ի մասնագետների մոտ:
Նա նաև նշել է, որ Թուրքիան հիմնական ուղին է, որտեղով ապստամբները տարբեր երկրներից մուտք են գործում Սիրիա:
Սիրիական իշխանությունները բազմիցս կոչ են ուղղել միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարելու համար: