տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի եւ ԵՄ-ի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կիրակի

Թուրքիայի եւ ԵՄ-ի համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կիրակի

61
0

1398702616-9529-evroparlament-evrosoyuz-reutersԵվրամիության եւ Թուրքիայի միջեւ գործողությունների ընդհանուր պլանի համաձայնագիրը, որը կոչված է կրճատելու փախստականների հոսքը ԵՄ, պիտի ուժի մեջ մտնի առաջիկա կիրակի: Այդ մասին հայտնել է Չեխիայի եվրոպական հարցերով նախարար Թոմաս Փրոուզը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Թուրքիայի հետ պայմանավորվածությունը Եվրամիության համաձայնությանն է արժանացել: Հաշվարկի օրը կիրակին է», —Twitter-ի իր հաշվում գրել է Փրոուզը:

Հինգշաբթի երեկոյան եվրոպական երկրների առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովին համաձայնեցրել են ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ համատեղ միգրացիոն պլանի ընդհանուր դիրքորոշումը, որը մասնավորապես ենթադրում է, միգրանտների փոխանակման պլան «մեկը մեկի դիմաց» հայեցակարգով: Այդ դիրքորոշումն է դրվել Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի. Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի, ԵՄ-ում նախագահող Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի եւ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի բանակցությունների հիմքում: Այժմ Թուրքիան պիտի ձեւականորեն հավանություն տա դրան:

Պայմանավորվածության հիմնական սկզբունքները հավանություն են արժանացել մարտի 7-ին ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին: Դրանք ենթադրում են, որ բոլոր անօրինական ներգաղթյալները, որոնք հունական կղզիներ են եկել Թուրքիայով, Թուրքիա կվերադարձվեն ԵՄ-ի հաշվին, իսկ Եվրամիությունը վերաբնակեցված յուրաքանչյուր անօրինական ներգաղթյալի համար երկրից մի փախստականի կվերաբնակեցնի: