Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդն այս ուրբաթ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ պատասխան գործողությունները, հաղորդում է RIA Novosti-ն
«Խորհուրդը քննարկել է Ռուսաստանի և Սիրիայի ռեժիմի ուժերի համատեղ ռազմական գործունեության հետ կապված բոլոր հարցերը, ինչպես նաև այդ գործողությունների ազդեցությունը փախստականների նոր հոսքի վրա։ Խորհրդի նիստում քննարկվել են Ռուսաստանի դեմ պատասխան գործողությունները»,- ասվում է հայտարարության մեջ։