տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայի արևելքում բողոքի ակցիաների զոհերի թիվը հասել է 22-ի

Թուրքիայի արևելքում բողոքի ակցիաների զոհերի թիվը հասել է 22-ի

98
0

1412762746815_wps_26_Police_confront_with_prot

Հինգշաբթի օրը ևս երկու հոգի է մահացել Թուրքիայի արևելքում սկսված բողոքի ակցիաների հետևանքով։ Ցուցարարները պահանջում են ավելի ակտիվ միջամտություն Սիրիայի հյուսիսում, ուր իսլամիստները մեկը մյուսը հետևից գրավում են քրդաբնակ բնակավայրերը։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։Այսպիսով, երկու օր առաջ այս շրջանում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր, Մարդին, Սիիրտ, Մուշ, Վան և Բաթման նահանգներում մտցվել է պարետային ժամ, որպեսզի հնարավոր լինի հանդարտեցնել իրավիճակը։