Ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավակը շրջվել է Էգեյան ծովում՝ Թուրքիայի Չանաքալե նահանգում։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 12 մարդ, գրում է Posta թերթը։
Նավակում եղել է 50 մարդ, որոնք ուղեւորվում էին մոտակա հունական Լեսբոս կղզի։ Թուրքիայի առափնյա հսկողություն իրականացնող ծառայությունը փրկարարական գործողություններ է ծավալել։ Այս պահին 25 մարդու կյանք հաջողվել է փրկել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։