տուն Լուրեր Թուրքիայի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից

Թուրքիայի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել Ռուսաստանից

93
0

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանից բացատրություններ է պահանջել` Սոչիում Սիրիայի հարցով հրավիրված կոնգրեսին Թուրքիայի ձախակողմյան «ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) անդամ Միհրաչ Ունալի մասնակցության վերաբերյլ:

Ըստ Haberturk  լրատվամիջոցի՝ Ունալը Թուրքիայի կողմից մեղադրվում է  թուրքական Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում 2013 թ.-ի ահաբեկչությանը մասնակցելու մեջ: Դրա հետևանքով մահացել էր 52 մարդ:

Թուրքիայի  արտգործնախարարությունը շեշտել է, որ  Միհրաչ Ունալի անունը կոնգրեսի մասնակիցների ցանկում  նախապես նշված չի եղել:

Սոչիում տեղի ունեցած սիրիական ազգային երկխոսության գլխավոր արդյունքը սահմանադրական հանձնաժողովի ստեղծումն է: Սահմանադրական հանձնաժողովը կփոփոխի ներկայիս սահմանադրությունը, կամ կկազմի նորը: Հանձնաժողովի կազմում կներառվեն  թե՛ Սիրիայի կառավարության թե՛ սիրիական ընդդիմության ներկայացուցիչները:

Աղբյուր`    Ermenihaber.am