Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է, թե երկիրը հավատարիմ է 2009-ին Հայաստանի հետ կնքված փաստաթղթերին. այս մասին ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունում:
«Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս արձանագրությունները դեռևս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարցերի հանձնաժողովի օրակարգում են»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ դրանց վավերացման համար կարևոր են Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտը և խաղաղության ապահովումը: