
Այս մասին Haberturk հեռուստաալիքին տված հարցազրույցում օգոստոսի 9-ին հայտարարել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը:
Վիզաները վերացնելու համար Թուրքիայի կողմից պայմանները կատարելու մասին Եվրահանձնաժողովի վերջին զեկույցում երկու կետ կա, որոնց կատարման համար Անկարային մեծ ժամկետ անհրաժեշտ կլինի, եւ 5 կետ, որոնք Անկարան պետք է կատարի մոտ ժամանակում: Այդ պայմանների մեջ են հակաահաբեկչական օրեսնդրության փոփոխությունը: Հենց այդ պահանջն են վիճարկում թուրքական իշխանությունները:
Օմեր Չելիքի խոսքով` Անկարայի կողմից հակաահաբեկչական օրենքում փոփոխություն մտցնելը, ինչում համառում է ԵՄ-ը, «սպառնալիքի տակ կդնի Եվրոպայի անվտանգությունը»:
ԵՄ-ը պնդում է, որ Թուրքիան պետք է փոփոխի հակահաբեկչական օրենսդրությունը, որով վտանգվում է իրենց իրավունքների համար պայքարող թուրքաբնակ քրդերի, դեմոկրատական պահանջներով հանդես եկող հասարակության, ընդդիմության, եւ առաջադեմ ոչ կառավարական կազմակերպությունների անվտանգությունն այդ երկրում:
ԵՄ պետությունների եւ անդամ պետությունների ղեկավարները մարտի կեսին Թուրքիայի հետ համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ ծրագիր: Այն նախատեսում է, մասնավորապես, բոլոր անօրինական միգրանտների վերադարձը Թուրքիա, որոնք թուրքական տարածքով ժամանել են Հունաստան, եւ ԵՄ կողմից «մեկը մեկի դիմաց» սկզբունքով օրինական միգրանտ-սիրիացիների ընդունում: