Թուրքիայում հրապարակվել են «Սովորողների միջազգային գնահատման ծրագրի» (PISA) 2015-ի քննությունների արդյունքները: Al Jazeera-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) կողմից 2000-ից ի վեր 3 տարին մեկ անգամ 15 տարեկանների շրջանում կազմակերպվող PISA քննությունների արդյունքներում Թուրքիան որևէ առաջընթաց չի գրանցել:
Ավելին, 2015թ. բնական գիտությունների, մաթեմատիկայի և ընթերցանության բնագավառում թուրք ուսանողների առաջադիմությունը մեծապես զիջում է 2003թ. արդյունքներին:
Քննությունների ընդհանուր արդյունքներով Թուրքիան 70 երկրների ցանկում բնական գիտությունների բնագավառում գրավել է 52-րդ տեղը, մաթեմատիկայի բնագավառում՝ 49-րդ, իսկ ընթերացանության առումով՝ 50-րդ հորիզոնականը: