տուն Լուրեր Թուրքիան ծխախոտի սպառմամբ աշխարհում 4-րդն է

Թուրքիան ծխախոտի սպառմամբ աշխարհում 4-րդն է

115
0

«Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը» ուսումնասիրություն է կատարել, թե որ երկրներն են ամենից շատ ծխախոտ սպառում: Պարզվել է, որ այդ երկների ցանկում Թուրքիան 4-րդ տեղն է զբաղեցնում:

Հետազոտությունը ներկայացնում է 15 տարեկան և բարձր տարիքի  անձանց կողմից ծխախոտի  սպառման տվյալները:

Ըստ այդ ուսումնասիրության` Թուրքիայում ծխախոտ օգտագործում են տղամարդկանց 40%-ը, իսկ կանանց` 13%-ը: Այդպիսով Թուրքիայում ընդհանուր առմամբ ծխախոտ է սպառում բնակչության 26-ը:

Ամենից շատ ծխախոտ սպառող երկիր է ճանաչվել Ինդոնեզիան: Ինդոնեզիայում ծխախոտ է օգտագործում բնակչության 39%-ը:

Ինդոնեզիայից հետո ցանկում երկրորդը  Ռուսաստանն է`30%, որին էլ հետևում է Հունաստանը`27%:

Իսկ ամենից քիչ ծխախոտ սպառող երկիրը Բրազիլիան է` 7% ցուցանիշով:

Նյութի աղբյուրը՝ ermenihaber.am