Թուրքիայի նախագահի խորհրդական և մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում ցամաքային օպերացիա իրականացնելու մտադրություն չունի, հաղորդում է Reuters-ը:
Նա նաև հավելել է, որ Թուրքիան կաշխատի միջազգային կոալիցիայի հետ համատեղ:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ կաշխատենք կոալիցիայի հետ: Հենց այս պատճառով ցանկացած միակողմանի գործողություն, Սաուդյան Արաբիայի հետ, թե այլ երկրների, չի քննարկվում»,- ասել է նա: