տուն Լուրեր Թուրքիան Սիրիայի սահմանին անօդաչու սարք է կործանել

Թուրքիան Սիրիայի սահմանին անօդաչու սարք է կործանել

92
0

turkey-jet-GETTY

Թուրքական կործանիչը Սիրիայի սահմանի մոտ երկրի օդային տարածքը հատած անօդաչու սարք է կործանել, հաղորդում է The Independent-ը:

«Այսօր անհայտ ծագման անօդաչու սարք է հայտնաբերվել Սիրիայի սահմանի օդային տարածքում: Երբ այն շարունակել է թռիչքը` չարձագանքելով 3 նախազգուշացումներին, մեր կործանիչները կրակել և ոչնչացրել են այն»,- հաղորդում է Թուրքիայի Գլխավոր շտաբի պաշտոնական կայքը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իր բոլոր սարքերը անվնաս վիճակում կայանված են: